close
Եղանակը Երևանում
7 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սուրեն Պապիկյանի և Զաքիր Հասանովի միջև կապն այժմ չի գործում. ՊՆ. 168.am

Հասարակություն

5 Օգոստոսի 2022, 14:48
 Սուրեն Պապիկյանի և Զաքիր Հասանովի միջև կապն այժմ չի գործում. ՊՆ. 168.am

168.am-ը գրում է.

2021-ի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությանը հանձնարարել էր ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի հետ ուղիղ կապը:

Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի հաստատման մասին խոսել էր նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, երբ անցած տարեվերջին հյուրընկալել էր Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին:

Պաշտպանական գերատեսչության գործող ղեկավար Սուրեն Պապիկյանը նախարարի պաշտոնը ստանձնել է 2021թ. նոյեմբերի 15-ին:

Ըստ այդմ՝ 168.am-ը ՊՆ-ից փորձել է ճշտել՝ արդյոք Սուրեն Պապիկյանի և Զաքիր Հասանովի միջև հաստատվե՞լ է ուղիղ կապ այս ընթացքում, եթե՝ այո, քանի՞ անգամ, և այսօր այն գոյություն ունի՞։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը մեր հարցադրումներին ի պատասխան՝ տեղեկացրեց.

«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատված ուղիղ կապը մի քանի ամիս է՝ չի գործում»:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica