close
Եղանակը Երևանում
7 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պուտինի և Էրդողանի բանակցություններն ավարտվել են. դրանք տևել են 4 ժամ

Քաղաքական

5 Օգոստոսի 2022, 22:35
 Պուտինի և Էրդողանի բանակցություններն ավարտվել են. դրանք տևել են 4 ժամ

Սոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։

Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ գործակալությունը։

Բանակցությունները տևել են 4 ժամ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ բանակցությունների ավարտին համատեղ հայտարարություն են ընդունել։

Ռուսաստանն ու Թուրքիան կողմ են արտահայտվել Սիրիայի ամբողջականության պահպանմանը, հաստատել են համատեղ գործելու որոշումը․ «Բարձրացված հարցերի թվում էին Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Կողմերը հաստատեցին, որ մեծ նշանակություն են տալիս քաղաքական գործընթացի առաջխաղացմանը: Նախանշվեց Սիրիայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը. համատեղ և սերտ համակարգված գործելու վճռականությունը՝ բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում»,- ասվում է Կրեմլի կայքում տեղադրված փաստաթղթում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica