Կանայք իշխանական բարձրագույն օղակներում (ինֆոգրաֆիկա)
ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Բավական հետաքրքիր պատկեր է ստացվում Հայաստանում իշխանության երեք ճյուղերի ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց գենդերային վերլուծության արդյունքում:
Մասնավորապես` օրենսդիր իշխանության մեջ` ԱԺ-ում, կանանց թիվն ավելացավ քվոտավորելուց հետո միայն, եւ այժմ ԱԺ պատգամավորների 10 տոկոսը կանայք են:
Գործադիրում գրեթե ամբողջությամբ հայրիշխանություն է` 92 տոկոսը տղամարդիկ են, ընդ որում` մարզպետների, ԿԱ մարմինների ղեկավարների պաշտոններում կանայք առհասարակ բացակայում են:
Պաշտոնների սեռային բաշխվածության առումով համեմատաբար լիբերալ են դատական իշխանությունները: Այստեղ 230 դատավորներից 53-ը կամ 23 տոկոսը կանայք են, ընդհանուր առմամբ` չկա այնպիսի դատարան, որտեղ կին դատավոր չլինի:
Ընդհանուր առմամբ` բարձրագույն իշխանության տարբեր օղակներում կանայք դեռեւս քիչ են: Իսկ ամենաբարձր պաշտոնները, որտեղ «հայտնվել» են կանայք` ԱԺ փոխխոսնակի, նախարարի պաշտոններն են: ԱԺ-ում կան նաեւ խմբակցության ղեկավար ու խմբակցության քարտուղար կին պատգամավորներ: